Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երեքշաբթի կստանա նախորդ մրցաշրջանի կտրվածքով առաջնությունում ամենաշատ գոլ խփելու համար նախատեսված «Ոսկե խաղակոշիկը»:
Ինչպես հայտնում է «Armsport.am»-ը՝ «Արքայական» ակումբի 7-րդ համարը մրցանակին արժանանում է 4-րդ անգամ:
30-ամյա Ռոնալդուն Իսպանիայի նախորդ առաջնության 35 խաղերում 48 գոլ է խփել: