«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն արդեն հայտնի է ընտրողներին հուսախաբ անելու իր վարպետությամբ, մի կողմից ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալու պատրաստակամություն է հայտնում՝ ձեռքի հետ էլ հիշեցնելով, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է, մյուս կողմից էլ ապրիլի 9-ին վերընտրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանից պաշտոն ստացավ: Իհարկե, կարելի է ասել, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, բայց ոչ Հայաստանում: Քանի որ Հայաստանը գրեթե բոլոր առումներով բացառություն է:
Փաստորեն, սա է Ծառուկյանի ներկայացրած «այլընտրանքը», որով արդեն գրեթե մեկ տարի լվանում է մարդկանց ուղեղները. իշխանության հետ չէ, քննադատում է, բայց պաշտոն ունի: