
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀԿ-ականներին մասնակցել վաղը՝ մարտի 13-ին, ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում կայանալիք համերգին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից փորձեցինք պարզել՝ արդյոք ինքը ներկա լինելու է այդ համերգին: «Բայց դա ի՞նչ հետաքրքրության շրջանակ է: Շուշան Պետրոսյանն իմ խմբակցության անդամ է, եւ կարծում եմ՝ համերգ է, մարդիկ կլինեն՝ կգնան կամ չեն գնա»,-նշեց Սահակյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինքն անձամբ ներկա կլինի համերգին, Սահակյանը պատասխանեց. «Ո՛չ, ես այդ ժամանակը չունեմ, ես շատ զբաղված եմ այս օրերին: Ես չեմ տեսնում որեւէ շարժառիթ, որ անպայման պետք է գնամ»: