ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ բավական ուշագրավ հայտարարություններ է արել՝ անհարմար դրության մեջ դնելով ՍԴ-ին: «Զուտ համեմատական առումով ասեմ, որովհետեւ նախկինում եւս առիթ եմ ունեցել լինել ԿԸՀ-ի ներկայացուցիչ Սահմանադրական դատարանում, կարող եմ փաստել մեկ բան, որ նման քիչ ապացույցներով, քիչ հիմնավորումներով դիմում ՍԴ-ում չեմ հիշում, որ երբեւէ քննված լինի»,-հայտարարել է նա ՍԴ-ում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննարկումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Փաստորեն, Մուկուչյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նախագահի նախորդ թեկնածուները՝ Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնք դիմել էին ՍԴ, բավական շատ ու բավական լուրջ ապացույցներ ու հիմնավորումներ են ներկայացրել ընտրությունները կեղծելու մասին, միայն թե դատարանը դրանք հաշվի չի առել: Խոստովանենք, որ սա հետաքրքիր իրավիճակ է, քանի որ մի բան է, երբ այդ մասին խոսում է ժողովուրդը, մեկ այլ բան, երբ դա խոստովանում է բարձրաստիճան պաշտոնյան:
ԱՆՀԱՐՄԱՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ 2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ