Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին և խոստացել փաստեր ներկայացնել: