Արդեն թղթեր եմ ուղարկել վարչապետին եւ Սահմանադրական դատարան. Վահրամ Սահակյանն էլ դատի կտա Արթուր Հայրապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը իրեն հասցրած հայհոյանքների եւ վիրավորանքների համար մտադիր է դատի տալ դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանին: Վերջինս Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով Ա.Հայրապետյանի գրառումներից մեկին, հայհոյախառն գրառում էր կատարել` անձնական վիրավորանք հասցնելով ընդհուպ նրա մորը:

«Վահրամ Սահակյանը շատ է չափն անցել, ես կասեի ավելին` իրեն պահել է փողոցային, գռեհիկ մարդու պես, անկեղծ ասած` իմ դաստաիրակությունը թույլ չի տալիս նույն ոճով պատասխանել նրան: Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ` այլ կերպ կվարվեր, նրա հարցերն ուղղակի «տղավարի» կլուծեր: Նա սովոր է աջ-ձախ հայհոյել, ու մարդիկ կարող են նրա ասածը հաշվի չառնել, բայց այս դեպքը տարբերվում է մյուսներից այնքանով, որ նա վիրավորել է իմ ծնողներին, ուստի ես թույլ չեմ տա, ու կուլ չեմ տա նրա հայհոյանքը եւ մենք փաստաբանիս հետ այժմ քննարկում ենք հարցը, որպեսզի դատի տանք Վահրամ Սահակյանին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արթուրը:

Մենք մեկնաբանություն ստացանք նաեւ Վահրամ Սահակյանից, ով իր հերթին տեղեկացրեց, որ մտադիր է դատի տալ Արթուր Հայրապետյանին: «Առաջնային դատն իմն է, ինքն ինչ ուզում է` թող անի: Վիրավորական խոսք եմ ասել, կարող եմ դեմ առ դեմ տեսնել, ներողություն խնդրել…Ես արդեն թղթեր եմ ուղարկել վարչապետին եւ Սահմանադրական դատարան, Արթուր Հայարապետյանը վիրավորել է Զառա Արամյանին, Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանի եղբորը…Պե՞տք է պատասխան տա: Ես կարծում եմ` չէ, եթե չէ` ուրեմն` ես էլ չեմ տալու»,-ասաց նա:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի վաղվա համարում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս