ՎԱՏԱՌՈՂՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ մարտի 8-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել է: 
Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը. «Նման բան չկա, խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն էր բորբոքվել, բայց մարտի 8-ին նման բան չի եղել»: Նշենք, որ Վարդան Սեդրակյանը փետրվարի 19-ին Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժզննումն էր անցել, եւ բժիշկները պահանջել էին, որ նա շարունակի բուժվել հիվանդանոցային ռեժիմով: 
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Նա մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու:




Լրահոս