Իսպանիայի թագուհի Լետիսիայի ոճը ԶԼՄ-ներում քննարկումների առիթ է դարձել այն բանից հետո, երբ նա հանրությանն է ներկայացել ծնկից վերև երկարությամբ զգեստով, հայտնում է The Daily Mail-ը:
Ինչպես գրում է պարբերականը՝ Ֆիլիպ VI թագավորի 43-ամյա կինը ներկայացել է Luis Carandell Award 2015 ազգային լրագրողական մրցույթի տոնակատարությանը սպիտակ մինի զգեստով: Նշվում է, որ Լետիսիան ոչ միայն անտեսել է թագավորական դրես կոդի կանոնները, այլև սև զուգագուլպաներ է հագել՝ առաջին տիկինների համար ընդունված մարմնագույն զուգագուլպաների փոխարեն:
Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ թագուհու երկրպագուները պաշտպանել են վերջինիս՝ հայտարարելով, որ «զգեստի երկարությունը չէ, որ պետք է բնորոշի թագուհուն»: