Էստոնիայի առաջին տիկինը համբուրվել է անծանոթի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսն անփառունակ պատմության մեջ է հայտնվել: Նրան նկատել են անհայտ երիտասարդի հետ գրկախառնված: Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահի կինը ողջ գիշեր պարել է, գրկախառնվել և համբուրվել իր երիտասարդ ուղեկցի հետ Տալլինի սրճարաններից մեկում:

Առաջին տիկնոջ և խորհրդավոր անծանոթի լուսանկարները հայտնվել են, մասնավորապես, Kroonika պարբերականում: Ավելին, այդ լրատվամիջոցի կայքում տեղադրված է տեսանյութ, որում պատկերված է զույգը:

«Օգոստոսյան մի գիշեր առաջին տիկին Էվելին Իլվեսը մոռացել էր իր կարգավիճակի և ամուսնացած լինելու մասին. na մայրաքաղաքի Komeet սրճարանի հարթակի վրա գրկախառնվում ու համբուրվում էր խորհրդավոր անծանոթի հետ»,- գրում է լրատվամիջոցը:

Ինչպես պարզվել է, Էվելին Իլվեսին այդ սրճարանում տեսել են դեռևս օգոստոսի 6-ին: Այդ օրը սրճարանում երեկույթ էր, և առաջին տիկինը տեղը զբաղեցրել էր վաղoրոք: Նրան սրճարանում լավագույն տեղն են հատկացրել: Ողջ գիշեր Էստոնիայի նախագահի կինը հանգստացել է այդ հաստատությունում, իսկ երբ հյուրերը սկսել են ցրվել, պարահրապարակ է դուրս եկել անհայտ տղամարդու հետ: «Նրանք հեռանում էին ևս մեկ զույգի հետ: Միասին մեքենան են նստել: Դա S կարգի Mercedes էր: Ղեկին ինչ-որ տղամարդ էր, և նրանք մեկնեցին», – հայտնում է Postimees-ը:

Իլվեսին ուղեկցողի մասին քիչ բան է հայտնի. տեսքից նա 28-30 տարեկան է, խոսում է էստոներեն: Հատկանշական է, որ այն պահին, երբ Էվելինը զվարճանում էր, նրա ամուսինը՝ Թոմաս Հենդրիկ Իլվեսը, չէր էլ բացակյում երկրից: Ինքը՝ Էվելին Իլվեսը և նախագահի աշխատակազմը այդ դեպքը չեն մեկնաբանել:

o_997122




Լրահոս