Ռոնա Պոլի խաղաղության ու զարգացման ամերիկյան ինստիտուտը հետազոտություն է հրապարակել, որի համաձայն` հարյուրավոր Toyota մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել են «Իսլամական պետության» վերահսկողության տակ շնորհիվ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա մատակարարումների:
Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հակաահաբեկչական վարչությունը դիմել էր Toyota ընկերությանը ` բացատրություն պահանջելով, թե որտեղից են Իրաքում, Լիբիայում ու Սիրիայում մարտնչող իսլամիստները ձեռք բերում Toyota մակնիշի մեքենաներ: Չէ որ Սիրիա մեքենաների պաշտոնական մատակարարումը դադարեցվել է 2012 թվականից:
Համաձայն քաղաքագետի հետազոտության` ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պետք է պարզաբանումների համար դիմեր ԱՄՆ Պետդեպարտամենտին ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որոնք 2013 ու 2014 թթ այդ մեքենաները մատակարել են Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող «Սիրիայի ազատ բանակին»: