Որտեղի՞ց «Իսլամական պետության» զինյալներին Toyota-ի հազարավոր ամենագնացներ ու բեռնատարներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն իրենց վերահսկողության տակ ունեն Toyota ապրանքանիշի հազարավոր ամենագնացներ ու բեռնատարներ: Այս մասին են վկայում բազմաթիվ տեսագրությունները, որոնք արվել են Իրաքում, Լիբիայում ու Սիրիայում ԻՊ տեղակայման վայրերում, գրում է ABC:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն` ԱՄՆ իշխանությունները պաշտոնական հայցով դիմել են ճապոնական ընկերությանը` բացատրություն պահանջելով, թե ինչպես են ահաբեկիչները մշտական հիմունքներով մեծ թվով նոր մեքենաներ ստանում:

5746666-3x2-940x627

Ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարարության հակաահաբեկչական վարչության հարցմանը` Toyota-ն պատասխանել է, որ ոչ մի տեղեկություն չունի, թե ինչպես է ԻՊ-ը մեքենաներ գնում, սակայն պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գերատեսչության իրականացրած հետաքննությանը:

toyota-hilux-for-is-2-1

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ում Իրաքի դեսպան Լուկման Ֆայլին, վերջին օրերին ԻՊ ահաբեկիչները գնել են Toyota մակնիշի բացարձակ նոր հարյուրավոր մեքենաներ, որոնք համալրել են արդեն իրենց շահագործման տակ գտնվող հազարավոր մեքենաների շարքը:

Ահաբեկիչների մոտ մեծ հանրաճանաչություն է վայելում Land Cruiser և Hilux մոդելների մեքենաները: Այս մեքենաները զինյալներն օգտագործում են ինչպես ռազմական օպերացիաներում, այնպես էլ ահաբեկչական գործունեության համար:

Screen Shot 2015-02-15 at 9.53.03 AM-thumb-560x355-5811

Islamic-State-Graduation-6-HP

ISIS-convoy-libya-3_large

4102987




Լրահոս