Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Սահմանադրական բարեփոխումների դեմ և իշխանափոխության համար ձևավորվել է «Նոր Հայաստան» շարժումը: Շարժման հիմնական անդամները «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն են: Շարժմանն են միացել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ` պարզելու նրանց հնարավոր համագործակցությունը «Նոր Հայաստան» շարժման հետ, քանի որ վերջինները ևս դեմ են Սահմանադրական բարեփոխումներին:
Սակայն Գառնիկ Իսագուլյանը մեզ փոխանցեց, որ Հայաստանում չէ, այդ իսկ պատճառով տեղյակ չէ «Նոր Հայաստան» շարժումից: Նույն պատասխանը ստացանք նաև Գուրգեն Եղիազարյանից: «Գաղափար չունեմ»,- նշեց նա: