![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/Germany-Anti-Islam-Pr_sham-4.jpg)
Դրեզդենում հակաիսլամական Pegida խմբի ակտիվիստների կողմից կազմակերպված ցույցին մոտ 8 հազար մարդ է մասնակցել, փոխանցում է Associated Press-ը:
Ցույցի մասնակիցները դեմ են հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշմանը, որն է՝ երկրում ընդունել Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից մի քանի հազար փախստականների:
«Նրանք մեզ դեպի եվրոպական քաղաքացիական պատերազմի կտանեն»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ փախստականների հոսքի պատճառով երկրում չեն ավելացվի հարկերը: