Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2001թ․, ի նշան համերաշխության Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում էր աշխարհի փախստականների մեծ մասը, իր 55-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով սահմանվել է Փախստականների համաշխարհային օրը: Աֆրիկյան միասնության կազմակերպությունը համաձայնել է, որ Փասխտականների համաշխարհային օրը նշվի Աֆրիկյան փախստականի օրը՝ հունիսի 20-ին:

20-րդ դարի կեսերին միջազգային օգնության կարիք ուներ մոտ 1,250 մլն փախստական՝ ներառյալ 350 հազ. մարդ Եվրոպայում, որը շարունակում էր պայքարել Երկրորդ աշխարհամարտի հետևանքների դեմ: 1950-ականներին փախստականների հիմնական խնդիրների թնջուկը տեղափոխվել է այլ մայրցամաքներ, առաջին հերթին՝ Աֆրիկա: Հետագա տասնամյակներին երևույթի աշխարհագրությունն ընդլայնվել է դեպի Հարավային Ասիա, Մերձավոր Արևելք, Բալկաններ:

Հասկանալով փախստականների առաջ ՄԱԿ-ի պատասխանատվությունը՝ Գլխավոր ասամբլեան 1950թ. հիմնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), որն իր գործունեությունն սկսել է 1951թ. հունվարի 1-ին:




Լրահոս