Բեռլինում անցկացված արագ շախմատի (ռապիդ) աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նա 15 տուրերում հավաքել է 11.5 միավոր և երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն:
158 մասնակիցների մեջ երկրորդ տեղը 10.5 միավորով գրավել է ռուս Յան Նեպոմնյաշչին, իսկ Թեյմուր Ռաջաբովը նույն ցուցանիշով դարձել է բրոնզե մեդալակիր: 10.5 միավոր էր հավաքել նաեւ չորրորդ տեղում հայտնված կուբացի Լեյներ Դոմինգեսը: