Երեկ հանրապետությունում ինքնասպանության հերթական դեպքն է եղել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աբովյանի 33-ամյա մի բնակիչ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:
Դեպքը` մեզ հասած տեղեկություններով, Աբովյանի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում է տեղի ունեցել: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ռեստորանային համալիրից ArmLur.am-ին հայտնեցին, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դին, իրենց չի պատկանում, պարզապես համալիրն ներառվում է դրա մեջ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տարածքում որևէ մեկը չի ճանաչել մահացածին, միայն լսել են, որ նա երկվորյակ եղբայր ուներ:
Ի դեպ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: