Հեղինակություն Ջնդի Ամարյանը «Այո՛»-ի ճակատից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ ղեկավար, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանը, պարզվում է, կողմ է Սահմանադրական բարեփոխումներին:

ArmLur.am-ի հետ զրույցում Ջնդի Ամարյանն անձամբ վստահեցրեց, որ մասնակցելու է «Այո՛»-ի ճակատի քարոզարշավներին:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի եզդիներին եթե ոչ բոլորին, ապա գոնե մեծ մասին հովանավորող և աջակցող հեղինակություն Ջնդի Ամարյանը կողմ է նոր Սահմանադրությանը, որում, ի դեպ, փոփոխություններ են լինելու նաև ազգային փոքրամասնությունների մասով:

Տաթև Հարությունյան




Լրահոս