Բռնություն գործադրելու սպառնալիքներ.․․ Ինչ է կատարվել «քրեական հեղինակություն» համարվող Ջնդի Ամարյանին պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վիտալի Ավդիանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մամադ Դոլոյանի օժանդակությամբ, «Արևելյան խոհանոց» ռեստորանում և ինքնությունը չպարզված մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբով, բռնություն գործադրելով Կարեն Զարգարյանի նկատմամբ և միաժամանակ վերջինիս մերձավորի՝ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է իրենց հանձնել տուժողին պատկանող առանձնապես խոշոր չափերով հույք՝ 9.600.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար:

Նշենք, որ «Արևելյան խոհանոցի» սեփականատերը քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանն է:




Լրահոս