ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Ալվարդ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին իր քվեն տվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ն՝ իբրեւ քաղաքական ընդդիմադիր ուժ, ընտրություններից առաջ իր համակիրներին կոչ արեց «գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին»: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից փորձեցինք պարզել, թե ինչ է սպասվում այն դաշնակցականին, որը հակառակվել է ՀՅԴ-ի կոչին եւ քվեարկել իշխանական թեկնածուի օգտին: «ՀՅԴ-ն ունի ղեկավար մարմիններ եւ շարքային ընկերներ: Կայացված որոշումները վերաբերվում են բոլորին, եթե կան դեպքեր, որտեղ առկա են Ձեր մատնանշվածը եւ առհասարակ… ներկայացված որոշմանը հակառակ ցանկացած գործողություն, բնականաբար, ենթադրում է կանոնագրերով նախատեսված քայլեր եւ միջոցներ»,-նշեց Համբարձումյանը: Սակայն չցանկացավ կոնկրետ նշել այդ քայլերի եւ միջոցների մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ