Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սերժ Սարգսյանն ու իր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում են դիվանագիտական ասպարեզում ձախողումների շարանը: Հիմա էլ Խոջալուի դեպքերի վերաբերյալ բանաձեւ է ընդունել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, այս մասին ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ տեղյակ չի եղել ու, բնականաբար, չի կարողացել համապատասխան խողովակներով կանխել դա, եւ բանաձեւի մասին հայտնի է դարձել այն ընդունելուց հետո: Հիմա հայկական կողմը փորձում է հետողորմյա անել, միայն թե խորհրդարանական մակարդակով, ընդ որում, այս հարցում ակտիվ են ոչ իշխանական պատգամավորները. ՉՀ ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԴԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն ու Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս