Օդեսայի մաքսատունը, հնարավոր է, ունենա իր ողջ պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարը: Ավելին, խոսքը գնում է կնոջ մասին:
Գերատեսչությունը կարող է ղեկավարել Օդեսայի նահանգապետ Յուլիա Մարուշևսկայան: Այս մասին հայտարարել է անձամբ Սաակաշվիլին` ուկրաինական 7-րդ հեռուստաալիքի եթերից:
«Հուսով եմ, որ Յուլիա Մարուշևսկայան կստանձնի իր պարտավորությունները Օդեսայի մաքսային ղեկավարի պաշտոնին արդեն հաջորդ շաբաթ»,- հայտարարել է Սաակաշվիլին: