Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը՝ Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ երեկ ավազակային հաիձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը։
Փաստաբանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարձակում կատարած անձին ինքն ասել է, որ դանակը հեռու պահի, փողը կտա, ապա կարողացել է դուռը ներսից կողպել: Գեղամ Հակոբյանը կարողացել է լուսանկարել հարձակված անձին դանակը ծալելու պահին:
Ավելին, տեղեկանալով, որ տղամարդը նախկինում երեք անգամ դատվել է ավազակության համար, Գ. Հակոբյանը դիմել է ոստիկանություն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնոիհիվ բերման է ենթարկվել 1952թ. ծնված Վլադիմիր Ի.-ն։ Հանգամանքերը պարզվում են։ Կատարվում է քննություն: