Հայաստան-Իրան գործարար համաժողովին այսօր մասնակցում էր նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի բիզնես միջավայրը բավական գրավիչ է օտարերկրա գործարարների համար:
Մեզ հետ զրույցում Նահապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի էներգետիկ դաշտում տիրող իրավիճակին` մասնավորապես «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ի գնման մասին:
«Էներգետիկ համակարգն իսկապես ծանր վիճակի մեջ հայտնվեց, դա էներգոհամակարգի մաշվածությունն է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ պետք է համակարգի վերանորոգման աշխատանքներ կատարել: Կարծում եմ` նոր սեփականատերը բավականին մեծ ծրագրերով է հանդես գալու և կկարողանանք համակարգը նորոգել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան