Նոյեմբերի 5-ին կանցկացվի ավանդական «Անոնիմուսների երթ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ»-ը: Երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։

Իսկ մեր երկրում ամեն օր, ամեն ժամ ոտնահարվում են մարդու իրավունքները, քաղաքացիների խոսքի ազատությունը։  Նախորդ երկու տարիներին (2013, 2014) մեր երկրում արվել են նմանատիպ երթեր։ Այս տարի ևս նախատեսվում է նմանատիպ երթ՝ Երևանի փողոցներով։ 2015թ-ի նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին դուրս ենք գալու փողոց՝ լինելու ենք Ազատության հրապարակում՝ արտահայտելու մեր քաղաքական պահանջները»։

Հիշեցնենք, որ 2013թ. տեղի ունեցած երթի ժամանակ բերման ենթարկվեց Շանթ Հարությունյանը: Այս տարի երթը կազմակերպել է նրա որդին` Շահեն Հարությունյանը:




Լրահոս