Ռուսաստանը պետք է հարգի Թուրքիայի հետ համագործակցությունը. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Թուրքիայի գործընկերն է, սակայն Մոսկվան պետք է հարգի այդ համագործակցությունը: Այս մասին թուրքական TGRT հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով՝ ռուական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը ցույց է տալիս, որ Մոսկվան չի գնահատում այդ համագործակցությունը:

Նա նաև նշել է, որ Թուրքիան վստահ է, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի, ինչպես և խոստացել է ռուսական կողմը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկություն էր տարածել Ռուաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքի կրկնակի խախտման մասին, որից հետո Թուրիքայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում ՌԴ դեսպանը:




Լրահոս