
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի: Եվգենի Բիբինի փոխարեն նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀԷՑ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Եվգենի Բիբինը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ.-ից: Հավելենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը գնել էր ՀԷՑ-ը: