Գերմանիան կաշառել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի չորս անդամներին, որպեսզի ստանա 2006թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը:
Der Spiegel-ը հաղորդում է, որ Գերմանիայի մրցութային հանձնաժողովն այն ժամանակ ստեղծել է հատուկ գաղտնի հիմնադրամ, որը 10.3 միլիոն շվեյցարական ֆրանկ է ստացել Adidas-ի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Լուիս-Դրեյֆուսից:
Հենց նա է եղել կաշառքը հանձնելու հարցում Գերմանիայի և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների միջնորդը: