Շատ կցանկանայի գլխավորել ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը, հայտարարել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, փոխանցում է AS-ը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բացառել էր, որ Եվրոպայի 2016թ. առաջնությունից հետո կարող է մնալ զբաղեցրած պաշտոնում: 64-ամյա մասնագետը բացառել էր, որ հնարավոր է իրեն համոզել ևս երկու տարի մնալ պաշտոնում: