Սիրիայում ռուսական ավիացիան ցուցադրել է իր նոր ռազմական հնարավորությունները` օգտագործելով տարատեսակ զինամթերք, գրում է ամերիկյան Defense News հրատարակչությունը:
«Կիրառելով սպառազինության լայն շրջանակ, այդ թվում նաև արբանյակային ու էլեկտրա-օպտիկական ուղղորդմամբ ռումբեր, Ռուսաստանը ցրում է պատկերացումներն այն մասին, որ իր ռազմաօդային ուժերը սահմանափակվում են միայն հիմնական ռազմամթերքով»,- հրատարակչությունը մեջբերում է IHS Jane’s-ի ավագ վերլուծաբանի խոսքերը:
Կասպյան նավատորմի կողմից իրականացված թևավոր հրթիռներով հարվածները ցուցադրեցին Ռուսաստանի Զինված ուժերի ևս մեկ հնարավորությունը, գրում է լրատվական գործակալությունը: