Ռուսական օդանավերը 13 անգամ վտանգավոր կերպով մոտեցել են թուրքական ռազմական ինքնաթիռներին. Անկարան անհանգստացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռազմական ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին, մտել են Թուրքիայի օդային տարածք երկու անգամ: Թուրքիայի ավիախմբերի հետ վտանգավոր մոտեցում է գրանցվել 13 անգամ:

Նման տեղեկություն է ներկայացրել Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Քեմալ Այդինը, ով այցով եղել է Մոսկվայում:

«Մենք չենք չափազանցնում: Մեզ համար դա չափազանց լուրջ միջադեպ է.  հոկտեմբերի 3-ից 10 ռուսական ռազմական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր երկրի օդային  տարածքը, երեք ռուսական ռազմական ինքնաթիռներ վտանգավոր մանևրներ են կատարել թուրքական ռազմական ինքնաթիռների անմիջական մոտերքում»,- ասել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող երկրի ներկայացուցիչը:




Լրահոս