Ժողովուրդ. Ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այդքան պատրաստակամ ավելին անել Ս. Սարգսյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն “Ազատությանն” ասել է, թե ԵՄ-ն պատրաստ է սկսել Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դոնորների միջազգային խորհրդաժողովի կազմակերպչական փուլը: “Ժողովուրդ”-ը հիշեցնոմ է, որ այդ խորհրդաժողովը, որից ՀՀ իշխանությունները 1,5 միլիարդ դոլարի ակնկալիք ունեին, պետք է կայանար մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն դա տեղի չունեցավ քանի որ ԵՄ-ն Աժ ընտրությունների ընթացքը բավարար ժողովրդավարական չհամարեց, և հարցը հետաձգվեց նախագահական ընտրություններից հետո: Ու թեև փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն անցան էլ ավելի խայտառակ կեղծիքներով, ԵՄ ղեկավարությունը տարօրինակ կերպով համարում է, որ “Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել”: Սերժ Սարգսյանին ցուցաբերվող այս աննախադեպ աջակցությունը մտորելու տեղիք է տալիս. հատկապես որ ԵՄ սկզբունքն է` “ավելին`ավելիի դիմաց”: Հարց է առաջանում, այդ ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այդքան պատրաստակամ ավելին անել Ս. Սարգսյանի համար:

Մանրամասները “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս