![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/marko-roys.jpg)
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ հրաժեշտ տալ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին։
«Շատ եմ զրուցում Մարկոյի հետ: Նա վայելում է իմ վստահությունը։ Չեմ կարող պատկերացնել թիմն առանց նրա։ Ռոյսը շատ կարևոր է մեզ համար, քանի որ ունենք նրա նման տաղանդի կարիքը։ Ցանկանում ենք օգնել, որպեսզի նա սկսի ավելի շատ գոլեր խփել և վստահ եմ` շուտով նա կցուցադրի իր լավագույն խաղը»,- նշել է Տոիխելը, մեջբերում է «Bernabeu Digital»-ը։