Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խփված անօդաչուն եղել է ռուսական արտադրության, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիայի տարածքում խփված անօդաչուն արտադրվել է Ռուսաստանում: Սակայն ռուսական կողմը մեզ հայտարարել է, որ դա իր սարքավորումը չէ: Այն կարող է պատկանել Բաշար Ասադի ռեժիմին, Սիրիայի քրդերին կամ այլ ուժերի»,- ասել է Դավութօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը, հաշվի առնելով սույն միջադեպը, ավելի զգուշորեն կանցկացնի իր ռազմական օպերացիան Սիրիայում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել ու խփել էին անհայտ անօդաչու թռչող սարք, որը խախտել էր երկրի օդային տարածքը Սիրիայի կողմից: