Դանակահարություն՝ Լուսավան ռեստորանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Կեսօրին Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի երիտասարդի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը տեղի բնակիչ 42-ամյա Հրայր Եփրեմյանն է, ում բժիշկներն արդեն վիրահատել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ նրա և Չարենցավանի բնակիչ 34-ամյա Սարգիս Վերդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, Ս. Վերդյանը դանակահարել է Հ. Եփրեմյանին:
Վիճաբանությունը տեղի է ունեցել Չարենցավան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող “Լուսավան” ռեստորանի մոտ:




Լրահոս