Արթուր Բաղդասարյանը կմասնակցի ԵԺԿ համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ` մասնակցելու հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Ինչպեստեղեկացրին «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից, պատվիրակությա ն կազմում են ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

Այցի շրջանակում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, ինչպես նաև Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի և այլ երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ:

Համագումարի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, ՕԵԿ պատվիրակությունը ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեության ուղղությունները և նպատակները:




Լրահոս