Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց 2014 թ-ի մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ գործում ներգրավվել էր երեք մեղադրյալ` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը:
Այսօրվա դատական նիստին 3 ամբաստանյալն էլ հրաժարվեցին վերջին խոսքով հանդես գալ:
Եվ այսպիսով դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` դատական ակտ կայացնելու: Վճիռը կհրապարակվի վաղը` 17:30-ին: