Ինչպես և սպասվում էր. ԱԺ-ում քառօրյայի համար քվորում չապահովվեց. գրանցվեց 23 պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովում հերթական՝ մարտի 20-23-ի քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 23 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչեւ քվորում ապահովելը:

Պատգամավորները մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին:

Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:




Լրահոս