Ամուսնության առաջարկ՝ 45 հազար դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի բնակիչը 45 հազար դոլար է ծախսել իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու վրա,- գրում  է The Daily Mail-ը: Սիրահար զույգը ժամադրության է եղել, երբ հանկարծակի երաժշտություն է հնչել, որից հետո տղան ամուսնության առաջարկություն է արել աղջկան: Առաջարկությունից հետո նրանք վինտաժային մեքենայով ուղեւորվել են դեպի ռեստորոն, որտեղ նրանց դիմավորել է հայտնի մի խոհարար: Ընթրիքին հաջորդել է ուղեւորությունը դեպի Եվրոպա: Արդյունքում ամուսնության արտասովոր առաջարկը՝  մատանու գինը,   վինտաժային մեքենայի վարձույթը, խոհարարի ծառայությունները, Ճանապարհորդությունը դեպի Եվրոպա փեսացուին արժեցել է 45 հազար դոլար:




Լրահոս