Քրդերը թուրք-սիրիական սահմանին նոր շրջան ստեղծելու մասին են հայտարարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում նոր շրջանի ստեծման մասին` սրանով իսկ իրենց վերահսկողությունը հաստատելով Թուրքիայի հետ սահմանին, գրում է Reuters-ը` հղում կատարելով Սիրիայի քրդերի ադմինիստրացիայի մամուլի ծառայության ղեկավար Դելիլա Օսմանին:

Գործակալության տվյալների համաձայն` այս տարածքն իր մեջ ներառում է Թուրքիայի հետ սահմանամերձ Թել-Աբյադ քաղաքը: Հունիս ամսին քրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներն ամերիկյան ռազմաօդային ուժերի օգնությամբ այն խլել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:

Հավելենք, որ սա արդեն Սիրիայում հակամարտությունից ի վեր 4-րդ շրջանն է, որի ստեղծման մասին հայտարարում են քրդերը:




Լրահոս