«Ես ձայնագրություններ ունեմ և գիտեմ` ով է գողացել մեքենան». «Վերնիսաժի» գործով վճռի հրապարակումը անցավ լարված մթնոլորտում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչած կրակոցների գործով դատական ակտը:

Այն պահին, երբ դատավորը հայտարարեց ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի պատժի չափը` 3 տարի, նա հայրը` Սամվել Հովհաննիսյանը, աղմուկ բարձրացրեց դատարանում և դուրս եկավ դատարանի դահլիճից. «Տենց լավ չէր, պարգևատրում տայիք», – վրդովված ասաց մեղադրյալի հայրը:

Իսկ դրսում իրավիճակն ավելի թեժ էր: Սամվել Հովհաննիսյաը հայտարարեց, որ ինքը ձայնագրություններ ունի և գիտի` ով է գողացել մեքենան (խմբ. նկատի ունի դեպքի վայրից անհետցած bmv մակնիշի մեքենան, որը պատկանում է Վալերիկ Հովհաննիսյանի հորը): Նա  հայտարարեց նաև, որ դատավորը կաշառվել է, գործը գնված է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս