30 տարի անց գողացած գումարը վերադարձրել է տիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում գողը 30 տարի անց որոշել է թալանած գումարը հետ վերադարձնել իր զոհին: Միչիգան նահանգի ոստիկանները 1200 դոլար պարունակությամբ մի նամակ են ստացել, որով գողը խնդրում է գտնել խանութի տիրոջը, ումից նա 30 տարի առաջ գողացել էր այդ գումարը: Տղամարդն իր նամակում ներողություն է խնդրել եւ նշել այն հասցեն, որտեղ բնակվում է խանութի տերը: Նաեւ գրել է, որ իրականում ինքը գողացել էր միայն 800 դոլար, իսկ հավելյալ 400 դոլարը նա տոկոս է վճարում փոխհատուցման համար: Ոստիկանությունը հայտարարել է, որ չի պատրաստվում պատժել գողին, քանի որ նա արդեն պատժվել է՝ 30 տարի ապրելով խղճի խայթոցով:




Լրահոս