Բուֆոնը սահմանել է ակումբային ռեկորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սահմանել է ակումբային ռեկորդ: Նա մասնակցել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղին:

2001-ից «Յուվենտուս»-ում հանդես եկող դարպասապահը պաշտոնական խաղերում իտալական ակումբի կազմում խաղադաշտում անցկացրած րոպեների ցուցանիշը հասցրել է 48839-ի:

Դա մեկ րոպեով ավելի է լեգենդար Ալեսանդրո Դել Պիերոյի ռեկորդից: Այս մասին  հայտնում է «Յուվենտուս»-ի թվիթերյան էջը:




Լրահոս