Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ստիպված է եղել ընդհատել անհատական ծրագրով մարզումը՝ ոտքի ցավերի պատճառով:
Վարժություններից մեկի ժամանակ Ռիբերին սրունքաթաթի շրջանում սուր ցավեր է զգացել, ինչի պատճառով ընդհատել է մարզումը:
Հավելենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի 2014/15 թվականների խաղարկության «Շախտյոր»-ի դեմ հանդիպմանը: Նա վնասել էր ոտքը: