Nike ընկերությունը թողարկել է նոր սպորտային կոշիկների հավաքածու, որի նախատիպը վերցված է «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմից, փոխանցում է РИА Новости-ն:
Ընկերության նոր՝ ինքնուրույն կոճկվող սպորտային կոշիկներն առաջինը փորձարկել է ֆիլմի գլխավոր հերոս Մարտի Մաքֆլայի դերակատար Մայքլ Ջեյ Ֆոքսը: Ֆիլմի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսը ժամանակի մեքենայի օգնությամբ 1985թ.-ից տեղափոխվում է 2015թ.:
Նոր մոդելը թույլ է տալիս ձգվող կոշիկի թելերին անհատապես արձագանքել կոշիկի տիրոջ շարժումներին՝ ապահովելով հարմարավետությունը: Նշվում է, որ մեխանիզմի ստեղծման համար թվային տեխնոլոգիաներ են կիրառվել: