Վարչապետը և նախարարը դժգոհ են մարզաշապիկի գներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Nike»-ը ներկայացրել է Անգլիայի հավաքականի նոր մարզաշապիկը:

Մարզահագուստ արտադրող հայտնի «Nike» ընկերությունը ներկայացրել է Անգլիայի հավաքականի նոր մարզաշապիկը: Ֆուտբոլիստների և ֆուտբոլասերների շրջանում դժգոհություն է հարուցել մարզաշապիկի թանկ արժեքը:

Մեկ մարզաշապիկի արժեքը 90 ֆունտ ստերլիգ է։

«Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Անգլիայի հավաքականը հաճախակի է փոխում մարզաշապիկը: Հավատարիմ երկրպագուները թիմի համար շատ կարևոր են, այնպես որ անհրաժեշտ է վերանայել ապրանքի գինը», – ասել է Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Հելեն Գրանտը:

Նախարարի կարծիքը պաշտպանել է նաև երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:




Լրահոս