![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1445582686_g_image-9.jpg)
2012թ.-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա ահաբեկիչների հարձակման մասին գործով ԱՄՆ Կոնգրեսի լսումները տևել են 11 ժամ, փոխանցում է Интерфакс-ը:
Լսումների ընթացքում, որոնք անց են կացվել ներկայացուցիչների պալատի հատուկ կոմիտեի կողմից, ներկայացվել են Ժողովրդավարական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի բացատրությունները, ով այդ ժամանակ ղեկավարում էր ԱՄՆ պետդեպարտամենտը:
Ինչպես փոխանցվում է՝ նախկին պետքարտուղարը խոստովանել է, որ նա պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար:
Ընդ որում, Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող կանխել իր քաղաքացիների դեմ բոլոր ահաբեկչական հարձակումները: