«Թե կարող ես` ուղիղ պատասխանի, հակառակ դեպքում պիտի ներողություն խնդրես». Քոքոբելյանն ու Շաբոյանն ԱԺ-ում վիճեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր ՏՄՊՊՀ 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը, որն անցավ թեժ մթնոլորտում: Քննարկման ժամանակ  թեժ լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահի և պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջև:

«Գոնե սպորտային հետաքրքրության համար ձեզ չի՞ հետաքրքրում՝ որ ոլորտում եք հաջողել: Ամբողջ աշխարհում վառելիքի գները իջնում են, մեզ մոտ բարձրանում, էլ չեմ ասում գազի մասին», – հետաքրքրվեց:

Արտակ Շաբոյանը նշեց, որ բուժհաստատություններում ունեն մեծ առաջընթաց, սակայն նրա պատասխանն էլ ավելի զայրացրեց Խաչատուր Քոքոբելյանին. «Հարց եմ տալիս, թե կարող ես, ուղիղ պատասխանի, հակառակ դեպքում պիտի ներողություն խնդրես… Սա ԱԺ է, այլ ոչ թե դպրոց: Հարգարժան Շաբոյան, վառելիքի, ծխախոտի մրցակցային շուկան կայացած չէ, դուք մի անուն տվեք, որ ձեր միջամտությամբ տեղի է ունեցել առողջ մրցակցություն ու շուկա է մտել նոր ներմուծող: Իսկ եթե չէ, ասեք ժողովուրդ, կներեք մեզ մոտ չի ստացվում. որտեղ ձեր մատը կպել է՝ մի կարեւոր ոլորտ, մի կարեւոր փոփոխություն եղե՞լ է», – նշեց Քոքոբելյանը:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հորդորեց նրանց հանգիստ, ցածր տոնով խոսել՝ առանց անձնական վիրավորանքների ու երանգների: Խաչատուր Քոքոբելյանը նախ ասաց, որ չի էլ ցանկանում, որ այդ դաշտ տեղափոխվեն, ապա ավելացրեց. «Ես շատ կարեկցանքով եմ վերաբերվում ձեզ՝ պարոն Շաբոյան, քանի որ գիտեմ՝ ինչ պատմությունների մեջ եք ընկնում, սակայն դա չի նշանակում, որ չպետք է բարձրաձայնենք այդ հարցերը: Մրցակցությունը կբերի գների կայունության»:




Լրահոս