ԵՏՄ անդամակցության պայմանագրով տուգանքների չափն ավելանալու է. Արտակ Շաբոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված տնտեսվարողների հակամրցակցային գործունեության համար տուգանքների չափն ավելանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Բայց դա չի վերաբերում մեր երկրի ներսում թույլ տված հակամրցակցային գործողություններին, վերաբերում է անդրսահմանային դեպքերին: ԵՏՄ մրցակցության կանոններով նախատեսվում է տուգանքները խստացնել եւ պետական պաշտոնյաների համար էլ պետք է պատասխանատվության միջոցներ սահմանվեն, եթե խախտում են անում», – հայտնեց նա:

Հարցին, էլ ո՞ր ոլորտներում կա դրական տեղաշարժ՝ ԵՏՄ մտնելու հետ կապված՝ Շաբոյանը,  պատասխանեց`  հավի մսի ոլորտում. «Մեծ քանակությամբ ներկրվել է թռչնամսի որոշ տեսակներ և ռուսական ռուբլու փոխարժեքի հետ կապված տնտեսվարողներին շահավետ է դարձել հավի միս ներկրել Հայաստան»:

Լրագրողները հետաքրքրվեցին  նաև շոկոլադեղենի շուկաներից, որտեղ նոր խաղացող  գներն իջել են, Շաբոյանը նշեց, որ ինքը դեռ տեղեկություններ չունի, ուսումնասիրություններ  է սկսել`  բացահայտելու պատճառները:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս