Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում՝ մարտի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովիտներում և նախալեռներում` անձրև:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 23-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` պոռթկումներով` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով: Մարտի 20-ի դրությամբ, հողի արդյունավետ խոնավության պաշարները, աշնանացանը ցորենի դաշտում հաշվարկվում է Գեղարքունիքի մարզում 0-20 սմ շերտում՝ 30-50 մմ, 0-50սմ շերտում՝ 75-126 մմ, Կոտայքում` 0-20 սմ շերտում՝ 40-47 մմ, 0-50 սմ շերտում` 93-100 մմ, Ապարանում` 0-20 սմ շերտում՝ 55 մմ, 0-50 սմ շերտում՝ 110 մմ՝ պայմանավորված 01.09.2012-20.03.2013 ընկած ժամանակահատվածում դիտված տեղումներով:
Երևանում՝ մարտի 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 23-24-ըսպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Երևանի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 




Լրահոս