Ծեծի են ենթարկել աներոջը և գումար տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.10-ին, 1986 թ. ծնված Վահան Հ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պիոներական փողոցի տներից մեկում բնակվող իր աներոջը ծեծի են ենթարկել և գումար տարել:

Պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, զուգագուլպաներով դիմակավորված 2 անձինք, որոնցից մեկը` զինված դանակով, փայտե դուռը կոտրելով մուտք են գործել 1952 թ. ծնված Սամվել Ս.-ի տուն, ծեծի ենթարկել նրան` դեմքի շրջանում պատճառելով վնասվածք, այնուհետև պահանջել և ստացել են 215.000 դրամ, որից հետո վերցնելով նրա բջջային հեռախոսը և կենցաղային դանակը` դիմել են փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 08.00-ին, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գևորգ Շ.-ին և 1993 թ. Ծնված Սամվել Մ.-ին, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հափշտակված բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Գևորգ Շ.-ն և Սամվել Մ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս